«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Վայրը՝ Օշական
Օրը՝ Սեպտեմբերի 23

Նախագծի մասնակիցները՝Հյուսիսային դպրոցի 5-6տարեկաններ

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, մեր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները՝Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում

Նախագծի իրականացման փուլերը՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել, ծեփել

Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Մաթեմատիկա
• Հաշվել, համեմատել, չափել շրջապատում հանդիպող առարկաները՝պուրակի տառերը, ծառերը, բլուրները, ցուցանակները և այլն
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին, անհրաժեշտության դեպքում իրականացնել հանրօգուտ աշխատանք
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն

Ընթացքը՝

Փուլ 1-ին՝ Նախապատրաստում

  • Ճամփորդության վայրի մասին  տեղեկությունների փոխանցում
  • Ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկի կազմում (խմբով)
  •  Ճամփորդության  կանոնների մշակում

Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն

  • Այցելություն Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ,
  • Շրջայց դպրատուն-թանգարանով,
  • Քայլք դեպի Դիդի Կոնդի բարձունք, բարձունքի ստորոտի 14-րդ դարի մատուռ, բարձունքի գագաթի՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Ողջ ընթացքում մեզ դիմավորում և ուղեկցում են «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության անդամներ՝գիդ-էքսկուրսավարները, եկեղեցում հանդիպում ենք քահանայի հետ, ստանում օրհնություն:

Oրն ամփոփում ենք բաց տարածքում՝սնունդ,սպորտային խաղեր, ժամանց, հանգիստ:

Փուլ 3-րդ Ամփոփում՝ ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում, ենթակայքում

Նախագծի աղբյուրը՝ https://manushakabrahamyan.wordpress.com/

 


Թողնել մեկնաբանություն