Արագածը բացահայտելիս

Երբ քեզ օգնում են հաղթահարել…

Արագածը հաղթահարելու համար միայն կամքի ուժը բավարար չէ. փորձառու ուղեկցողը, սեբաստացիները, նպատակակետին ձգտող մարդիկ պետք է միանան կամքի ուժին ու քեզ առաջ մղեն: Բարձրանում ես ու մտածում… Կյանքն էլ Արագածի նման վերելք է՝անխուսափելի վայրէջքներով, սայթաքումներով, կամք դրսևորելու դեպքում՝հաղթահարելի փորձություններով:20882868_1528871307158960_2256612913949312133_n

Երեկվա օրս ստիպեց, որ ամենօրյա եռուզեռի մեջ մտորելու ժամեր ունենամ: Պետք է դնել նպատակ, հասնել ու հիանալ ձեռքբերումներով: «Չմկրտվածիս» համար արարողակարգը պարտավորեցնող էր. պետք է արժանանալ խառնարանը տեսնելու պատվին, պետք է վաստակել: Իսկ հյուսիսային գագաթը դարձավ նպատակ, չէ՞ որ հյուսիսային դպրոց-պարտեզում կամավորական աշխատանքն էլ մի օր երազանքից վերափոխվեց նպատակի,  ու ես վաղն արդեն «Մուտք» ճամբարին եմ մասնակցելու:

Շնորհակալություններ ասացինք, բայց օրվա՞ համար, ես՝ոչ, կամքի ուժս ու նպատակակետին հասնելու ձգտումս գործնականում կիրառելու համար: Շնորհակալ եմ…


Թողնել մեկնաբանություն