Աշտարակի հեծանվաերթը. մեկնարկը տրված է

Սեբաստացիում ամեն ինչ հեշտ է. եթե կա ընդունված գաղափարը, միանգամից կկազմակերպվի ամեն ինչ ըստ պատշաճի, ընկեր Լուսինեի հանդարտ-վստահ -ճշտապահ մոտեցումը, տիկին Նունեի փորձառու վստահությունը հույս ներշնչեցին, որ ամեն ինչ լավ ընթացք է ունենալու, Աշտարակն ունենալու է առաջին հեծանվաերթը՝ Աշտարակի համար աննախադեպ: Տիար Բլեյանի ուշադրությունը ծրագրին պարտավորեցնող է, այստեղ արդեն հիշում եմ տիկին Նունեի խորհուրդը՝ վստահ,ընկե՛ր, ու անցնում գործի:

Հավաքվեցինք, մարզական ակումբի անդամների ներկայությունը պարգև էր, գիտեի, որ ճամփի լավ ընկերներ են, չեն թողնի ներկաներից որևէ մեկը ետ մնա,  պատրաստակամ են:

Սկսեցինք: Վերցրինք հեծանիվներն ու ՝ Աշտարակ: Նայում ենք երկնքին՝ սև, մոտենում է, կարկուտ է խոստանում, հետո՞ ինչ, հրճվելով հիշում ենք նախորդ ռոմանտիկ անձրևախառը ճամփորդությունն ու հույս ներշնչելով առաջ գնում: Աշտարակ մուտքը հեծանվաերթով է ՝ինչպես ծրագրել էինք, նայում են, հայացքներ՝ ժպտացող, երբեմն՝ զարմացած: Ջերմ ընդունելությունը ՀԵՀ Արագածոտնի մարզային կենտրոնում մոռացրեց անձրևի գոյությունը, զրուցեցինք մարզային համակարգող Թամարա Խոյեցյանի և կամավորների հետ, ներկայացրինք մեր ծրագրերը, Լուսինե Բուշի, Էմանուելի, Լուսինե Սարգսյանի, տիկին Նունեի, Միքայելի ներկայացրած համագործակցային տարբերակներն հետաքրքրեցին ներկաներին, կունենան շարունակություն:

 

Մինչ Կիման ուսուցիչների մի խմբի հետ ուսումնասիրում էր «Ծիսական Զատիկն Օշականում» նախագծի համար նախատեսված տարածքը, հեծանվաերթի 20֊ից ավելի մասնակիցները շրջեցին Աշտարակում,այցելեցին Սբ. Մարիանե եկեղեցի, լսեցին դպիր Խաչիկ Վարդանյանին, ապա ուղևորվեցին Հին ջրաղացի տարածք, մաքրեցին Քասախի ափը՝ իրականացնելով 《Գետը համայնքում》նախագիծը։

 

Լավագույն խումբն էր՝ հոգատար, ուրախ, ձուլված ընդհանուր տրամադրությանը: Ու ես արդեն որերորդ անգամ համոզվում եմ, որ մարդուն ճանաչելու լավագույն տարբերակը հետը ճանապարհ գնալն է, իսկ հեծանվային ճանապարհը պարտավորեցնո՜ղ է):

Ու ոչինչ, ոչինչ չէր մթագնի մեր ուրախ տրամադրությունը, եթե միայն իմ հազար տարվա ))) բազեական ընկեր Սամվելն ու հեծանիվը լեզու գտնեին, թե չէ ՝հանդիպեցին Սամվելի ձեռքերն ու ասֆալը։ Վնասվածքների դեպքում լավագույն միջոցը բացի առաջին օգնության պարագաներից՝ արվեստն է, օրն ավարտեցինք ընթերցանությամբ՝ով ինչ կարող էր՝ մի քիչ հուզված, ամաչելով, երբեմն՝ ոգևորված։ Աննկարագրելի օր ունեցա, որն առանց իմ նոր, արդեն 7 ամսվա աշխատակիցների անհնար կլիներ, շնորհակալ եմ, որ փոքր երազանքս նաև ձեր շնորհիվ կատարվեց, ու Աշտարակը նոր շունչ զգաց։

 

 

Արդյունքում՝ ընկեր Իրինան հասցրեց ստեղծել «Սուրհանդակ» ռադիոնյութը

Օրվա խենթուկ կադրերն էլ ՝ տեսանյութում

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s