Սրտի երգի գարուն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն… սրտի թրթիռը լսում ես, զգացողութունները փոխվում են, բայց բնության մեջ այդ ամենն ավելի քան սիրուն է դրսևորվում: Մենք էլ առիթը բաց չթողեցինք. երգով-պարով-զգալով հասանք Դվին,Դալար, Խոր վիրապ:  Կողքից լսում ես ո՜նց են երգում, ո՜նց են երգում, ուզում եմ ասել՝ սուս, լսի՜ր: Ինչպես Անին էր ասում՝մեր միջի ոգևորությունը ձայնի վրա պիտի չազդի, բայց ե՞ս, ինչպե՞ս չազդի, էս գարնան սրտի թրթիռս ինչպե՞ս դուրս չհանեմ, (մեր մեջ ասած՝ սրտի թրթիռի փոխարեն երբեմն կոկորդիս ղռղռոցն է դուրս գալիս, բայց Արմինեի ու Լուսինեի սուր հայացքը միանգամից հուշում է, որ սխալ ճափին եմ): Էսպես առոք-փառոք հասանք Դալար, ի՜նչ լավն էին դպրոցի սովորողները, մեկը մեկից ամաչկոտ, չգիտեմ երբ մեր փոքրերը կհասկանան, որ երգելն ու պարելը բակում ամոթ չէ: Ամեն ինչ տեղն ընկավ, երբ կողքից ունկնդրող տղաներից մեկը ոտքերով դհոլ նվագեց՝ երգին համահունչ. տեղ հասավ փոխանցածը):

Խոր վիրապ. ամեն տարի ասում էի ու չէի գնում: Այսպիսի առիթը բաց չէի թողնի: Գիտեի, որ մի բան կզգամ փոսը իջնելիս, բայց ուրի՜շ էր, է՜ն ուրիշներից, որ խոսքերով հնարավոր չէ բացատրել . պիտի զգաս՝ մենություն, անորոշություն, խելագարության հասցնող տագնապ՝ փակված լինելու վախից: Ամեն աստիճանը, որը ելք է տանում՝ հուշում է. դու պետք է արժանի լինես այս ելքին, դու պետք է, պետք է..

Իսկ երգչախումբը՞, առաջին անգամ էի այսքան երկար ճանապարհ գնում նրանց հետ, էներգիան, միմյանց հասկանալու կարողությունը չգիտեմ երբ է ձևավորվել, բայց վստահություն է ներշնչում, նույնիսկ պրն Թոփիկյանի բացակայությունը չխանգարեց, որ սիրուն ներկայանանք, որ հետո Մաեստրոյին պատմելու բան ունենանք): Վերջապես հասկացա ինչ է նշանակում ժողովրդի համակրանք.  մի քանի ՝«ապրեքքքք», «շնորհակալ ենք», «ինչ լավն եք»-ներ, ու մենք հոգնած չենք այլևս: Ճանապարհին ինչե՜ր ասես, ու՜մ ասես չես բացահայտում, բոլորի համար էլ ՝բացահայտվում։

Ես այս ճամփան դեռ ուզում եմ անցնել․․․

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s