Ապրած օր

Նոր ու 《գիժ》հոբբիներիս շարքն ավելանում է։ Եթե երկու տարի առաջ ասեին.《 Մարինե, դու հեծանիվով կանցնես 5,5 կմ, կմտածեի 《 խելառ են》։ 4 րդ անգամն այսօր էր։ Եղանակը տեսե՞լ էիք, դա էլ չխանգարեց։ Անձրևաթրջվել, մինչև ոսկորները սրթսրթալ,բայց ոչ մի վայրկյան չափսոսալ։ Երևի անձրևի ռոմանտիկ կերպարն է, որից երբեք չեմ հրաժարվել։ Լավագույն մրցանակ շահելուց էլ ավելի ուրախալի էր, երբ նախորդ փորձի չհաղթահարված հատվածն այս անգամ անարգել բարձրանում ես։ Հետո ադրենալինը թույլ չի տալիս կառավարել ընթացքն ու քեզ պատկերացնում ես սուպերհերոսի  փոխարեն, լավ էր՝ շղթան կեսից պոկվեց՝ ազատելով վաղը հիվանդանոցում դիմավորելու սպասվելիք ելքից։ Վերլուծում ես. ամեն ինչ չափի մեջ, Մարինե, նույնիսկ ադրենալինը։

Մեկ էլ, Մարինե, դու Երևանից չես, էսպես 《լխկված》գնու՞մ են կարևոր հավաքույթի։ Ու օգնության են գալիս հարազատները։ Հետո՞ ինչ, որ լվացված կիսաչոր տաբատը   երթուղայինի մեջ ստիպում է, որ աչքի տակով նայեն 《խենթին》։

Օրը կատարյալներից էր, չեմ խաբում, ամենակատարյալներից։ Ու ոչինչ, որ խմբում մի քանիսս վաղը հազալու ենք, դա էլ կանցնի, կարևորը՝ ևս մեկ ԱՊՐԱԾ օր կմնա։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s