Ժամանակացույցը՝ փետրվարի 19-23, ժամը՝ 9.00-9.15
Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օր, Գիրք նվիրելու օր
Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Պատասխանատուներ՝ 1-ին դասարան և Մարինե Մխիթարյան
08:50՝ Միասնական ունկնդրում՝
1,«Վարդը»- Ռոմանոս Մելիքյան, ջազ մշակում
2..«Կիկոսի մահը»-Բամբիռ
Յամենայնի օրհնեալ ես, Տեր
բառեր
Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:
- Միասնական երգեր
Միասնական ասմունք
ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ
Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.
Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
- Ազգային պարեր
Միասնական կատարումներ՝
Հայտարարություններ
Խորհրդատու՝ Հասմիկ Մաթևոսյան