Տեառնընդառաջն՝ Աշտարակում

Ճամփորդություններ շատ եմ սիրում, բացահայտում չէ, դեպի Արագածոտն՝առավել ևս(արմատներից է): Անթաքույց տխրություն եմ զգում, երբ գիտեմ, որ կրթահամալիրի խմբերն Աշտարակում են, իսկ ես նրանց հետ չեմ: Այս անգամ կրկին բախտ վիճակվեց ուղեկցել միջին և ավագ դպրոցի սովորողներին, նախագիծն էլ՝ Տեառնընդառաջի տոնը միասին նշելն էր: Տիկին Նունեի, Աննա Երիցյանի, Սարգսյան Լուսինեի, Հայրյան Վարդուհու ստեղծած ուրախ, սիրառատ, ջերմ մթնոլորտը երթուղայինից սկսած մինչև ճամփորդության ավարտ չլքեց մեզ: Քայլարշավը սկսեցինք Աշտարակի 17-րդ դարի հին կամրջից, եղանք հին ջրաղացում, հիացանք Քասախ գետով, կիրճով, ապա հասանք Սբ. Կարմրավոր եկեղեցի, որտեղ մեզ դիմավորեց Օհանավանի ուսուցչուհի, կրթահամալիրի և Օհանավանի սերտ կապը պահող Ազնիվ Գալստյանը, ով հետաքրքիր ավանդազրույցներ պատմեց Աշտարակի եկեղեցիների մասին:

Կարմրավորից քայլքով հասանք Սբ. Մարիանե եկեղեցի, որտեղ զրուցեցինք դպիր Խաչիկ Վարդանյանի հետ, ով խոսեց մարդկանց կյանքում հավատի և եկեղեցու դերի մասին:

Ճամփորդության ամենաետաքրքիր հատվածներից էր եկեղեցու հավատացյալ թափորի հետ միասին դեպի Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակ ուղևորվելը:

Հրապարակում իրականացվեց Անդաստանի կարգ, որից հետո Աշտարակի հին շուկայի տարածքում տեղի ունեցավ տոնախմբություն, որի ժամանակ օրհնվեցին նախորդ տարվա ընթացքում ամուսնացած զույգերը:

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s