Բնագիտական փորձերի ժողովածու

 

1.Վերցնենք մի պտուտակամեր / գայկա/  և գցենք ջրի մեջ : Ինչ տեղի կունենա: Գայկան անմիջապես  կսուզվի, քանի որ այն ծանր է ջրից:

2.Գայկան  դնենք որևէ տաք տեղ  կամ արևի տակ: Այն  արագ կտաքանա, քանի որ  մետաղից է:

3 Սկուտեղի վրա  դրված են զանազան իրեր: Կարող եք մագնիսի օգնությամբ որոշել , թե իրերից որոնք են  մետաղից:

4 Փչենք փուչիկ: Փորձենք այդ փուչիկը, առանց օդ թողնելու, փոքրացնել: Դրա համար փուչիկը կդնենք սառնարան և այն
<< կնիհարի>>:

5 Փուչիկը լցրեք ջրով և թելով կապենք:Սկսենք փուչիկով խաղալ` իրար նետել գնդակի նման:Ձեռքից ձեռք անցնելով՟ փուչիկը չի պայթում: Բայց երբ  այն գցենք հատակին, անմիջապես կպայթի:

Փուչիկները

Փչենք երկու հատ փուչիկ: Դրանք էլեկտրականացնենք թերթով`թերթը քսենք փուչիկների վրա,հետո փուչիկները    երկար թելերի վրա կախենք :Փուչիկները կսկսեն փոխադարձաբար իրարից հեռանալ:Նույն փորձը կրկնենք , բայց այս անգամ  առաջին փուչիկը էլեկտրականացնենք  թերթով  , իսկ երկրորդ փուչիկը` բրդյա կտորով: Այս դեպքում փուչիկները  կձգվեն դեպի  իրար: Եթե այդ փուչիկներին սեղանին  դնենք   և  մեկին գլորենք , ապա  երկրորդը անմիջապես  կգլորվի առաջինի ետևից:Առաջին դեպքում 2 փուչիկները   միանման  ձևով  էին  լիցքավորված, իսկ երկրորդ անգամ  ` տարբեր:

Ցատկող ձուն

Անհրաժեշտ են ` ձու, ջուր, քացախ, թաս և լապտերիկ:

1.Հում ձուն դնենք ջրով լի բաժակի մեջ և թողնենք մի քանի ժամ:

2. Մի ուրիշ հում ձու դնենք քացախով լի բաժակի մեջ  և նույնպես թողնենք մի քանի ժամ:

4. Հետո  նայենք , տեսնենք , թե ինչ  տեղի  կունենա:  Կտեսնենք , որ ջրում գտնվող ձվի հետ ոչինչ  չի պատահել:Իսկ  այն ձուն ,որը գտնվել էր քացախաջրում փոխվել էր` նրա կճեպը փափկել է  :Այդ ձվի  կճեպը , եթե շոշափես ,  կհիշեցնի ռեզինե գնդակի:

5. Հիմա փորձենք  ձվերով  2 բաժակները թողնել 7 օր:Դրանից հետո վերցնենք  քացախաջրի  մեջ եղած ձուն և մութ սենյակում նրա  վրա լապտերիկ  պահենք  : Ձուն լույս  կարտացոլի:

Մեկ ուրիշ տարբերակ

.Հանիր ձուն քացախից , պահիր թասի վրա որոշ բարձրության վրա :

Ձուն բաց  թող: Կարծում ես այն կջարդվի: Փորձիր և կտեսնես , որ այն<< վեր կցատկի>>, չի ջարդվի  : Քացախի  մեջ գտնվող ձվի կճեպը  ենթարկվում է զանազան փոփոխությունների,   սկզբից փափկում է , իսկ հետո ասես  անհետանում է :

Կախված ձուն

Անհրաժեշտ է մեծ ապակե բանկա, ձու, ջուր,թեյի գդալ և աղ:

1Բանկայի կեսը  լցնենք ջրով:Հում ձուն իջեցնենք բանկայի մեջ: Այն անմիջապես կսուզվի:

2 Այնուհետև  հանենք  ձուն:

3. Ավելացնենք   ջրի մեջ 2 թեյի գդալ աղ և  լավ խառնենք:

4.Նույն ձուն  դնենք  աղով լի  բանկայի մեջ և հետևենք: Քանի որ

ջրի  մեջ    բավականին  աղ  կա  և  ձուն կկախվի  ջրից :

Պարող օղակները

Թափանցիկ բաժակի մեջ լցնենք/ касторовое масло/ գերչակի ձեթ: Առանց շտապելու այդ ձեթի մեջ կաթեցնենք սովորական  ջրաներկով ներկված ջրի  1 կաթիլ: Գերչակի ձեթի և մաքուր ջրի խտությունը պրակտիկորեն նույնն է : Կաթիլը դանդաղորեն կիջնի բաժակի  հատակը:Եթե օգտագործենք ջրաներկի տարբեր գույներով ստացված լուծույթներ ,ապա բաժակում ձեթի հետ միասին առաջանում է մի տեսարան ,որը հիշեցնում է  կախված գունավոր փուչիկների:

Օղակները

Վերցնում ենք փոքր բանկա և մարգանցովկան  լուծում ենք այդ բանկայի մեջ : Լուծույթը պետք է դառնա  մուգ-մանուշակագույն :Վերցնում ենք մեկ այլ ապակե բանկա և  ջուր  լցնում :Այնուհետև վերցնում ենք կաթուցիչ: Դրանով պատրաստված լուծույթի մի քանի կաթիլ  կաթեցնում են մաքուր ջրով լի բանկայի մեջ/ պահում ենք 1-2 սմ ջրից վեր / Կաթուցիչի ծայրը չպետք է տատանվի: Կաթիլը ընկնելով   ջրով լի բնակայի մեջ ,վերածվում է  օղակի ,որը ընկնում է բանկայի հատակը ,աստիճանաբար  չափի մեջ մեծանալով  :

Ինչպես կարող ենք նվագել շշերի միջոցով

Վերցնենք դատարկ շիշ, շշի բերանից  փչենք ներս, ձայն կլսենք : Հետո մի քանի շիշ դնեք սեղանին, այդ շշերի մեջ լցնենք տարբեր քանակությամբ ջուր:Որքան շատ է ջուրը շշում  ,այնքան այդ շիշը բարձր ձայն կհանի:  Կարելի է այդ շշերով նվագել   ինչ որ մեղեդի:

Բկլիկ շիշը

Դատարկ շիշը տաքացնենք , շշի բերանին հագցնենք փուչիկ: Հետո շիշը դնենք սառը ջրով  լի  թասի մեջ:Փուչիկը աստիճանաբար կիջնի շշի մեջ. շիշը << կուլ կտա >> փուչիկին:

Կավիճը

Փորձի համար անհրաժեշտ են` փոքրիկ բաժակներ, մեկ բաժակ կիտրոնի հյութ, մեկ բաժակ քացախ,  մեկ բաժակ ջուր,  3 հատ սպիտակ կավիճ:

1 Կես բաժակ կիտրոնի  հյութը լցրու առաջին բաժակի մեջ. Կես բաժակ քացախը լցրու երկրորդ բաժակի մեջ, կես բաժակ ջուրը լցրու երրորդ բաժակի մեջ:

2.Յուրաքանչյուր բաժակում մեկական կավիճ դիր:Համոզվիր, որ կավիճների մեծ մասը  գտնվում է  հեղուկում:

3. Բաժակները մի քանի օր դիր   ապահով տեղում    և ընթացքում հետևիր:

4. Կտեսնես ,որ կավիճը լուծվեց կիտրոնի հյութի և քացախի մեջ, քանի որ քացախը և կիտրոնի հյութը թթու են, ավելի ուժեղ են  և արագ  կարողանում են քայքայել:

Պահում ենք ջուրը

Բանկան/կարելի է վերցնել նեղ բերանով բանկա/ լցնում ենք ջրով և թրջում ենք թաշկինակը:

Այդ թաց  թաշկինակով  բանկայի բերանը ռեզինով կամ հաստ թելով ամուր փակում ենք : Այնուհետև բանկան փորձում ենք շուռ տալ : Կտեսնենք ,որ ջուրը չի թափվի :

Հավի  ոսկորները  քացախում

Հավի ոսկորները կարող ենք այնպես փափկեցնել.որ դրանք կարողանանք ծռել: Մաքուր հավի ոսկորը դնենք քացախով բանկայի մեջ :Այնպես դնենք, որ քացախաջուրը ոսկորը ամբողջությամբ ծածկի :Թողնենք 7 օր: Ոսկորը կփափկի այնպես, որ կարելի է այն  քարկապ անել: Հանքային նյութերը պարունակված ոսկորի մեջ ,դարձնում էին նրան  ամուր և չծռվող: Իսկ քացախը քայքայում է ոսկորի հանքային նյութերը :

Սոխի մասին

Վերցրեք սոխի գլուխ և այն դրեք ջրով լի բանկայի  մեջ: Մի քանի օրվա ընթացքում ջրի մեջ կաճեն երկար սպիտակ արմատներ: Իսկ սոխի վերին մասում կաճեն կանաչ երկար սոխեր: մենք այս ամենը տեսնելով կհասկանանք, որ բույսերին նորմալ աճելու համար անհրաժեշտ է լույս, ջուր և տաքություն : հետո այդ սոխուկից կարելի է պատրաստել Չիպոլինո հերոսին : Նաև ընթացքում հետևեք, ,որտեղ ինչ պայմաններում կաճի սոխը:

տարվա եղանակների մասին

ուշադրություն դարձնենք եղանակի վրա

Օգտագործենք եղանակային մի շարք բառեր

Շոգ, ցուրտ, ձյուն, անձրև, քամի, կարկուտ կայծակ, ցեխ, թաց

Ուշադրություն դարձնենք հագուստի վրա, որը մենք հագնում ենք  տարբեր եղանակներին: Նայենք դուրս, ,հետևենք տեսնենք մարդիկ տվյալ եղանակին ինչ հագուստ են հագել, բնության մեջ ինչ փոփոխություններ են լինում տարվա եղանակներին / ծաղկում են ծառերը, տերևաթափ է լինում, հայտնվում են թիթեռները ,տերևները դեղնում են , կարմրում և  այլն /:

Ջուրը

Վերցնենք 2 հատ բաժակ , ֆոլգա և ֆլոմաստեր:Բաժակները լցնենք ջրով , այնպես որ երկուսի մեջ էլ լինի հավասար քանակությամբ ջուր և ջրի մակարդակը բաժակում  նշիր ֆլոմաստերով :բաժակներից մեկը  փակիր ֆոլգայի կափարիչով: Բաժակները մի քանի օր դիր տաք տեղում: Հետո նորից չափիր ջրի մակարդակը: Որ բաժակում ջուրը պակասեց:

Աղըբիբարը և փուչիկը

Թղթի վրա լցնենք  աղ և բիբար/սև կամ կարմիր/:Աղն ու բիբարը լավ խառնենք:Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք:Փչած փուչիկը քսենք բրդյա շորին:Հետո այն մոտեցնենք աղու բիբարի խառնուրդին:Ինչ կտեսնենք:Բիբարը կկպնի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Խնձորը

Վերցնենք  խնձոր և կիտրոն: Խնձորը  կիսենք երկու մասի: Վերցնենք կիտրոնը  և քամենք կիսած խնձորի  մի կտորի վրա: Մի քանի ժամ հետո կտեսնենք,որ խնձորի սպիտակ մասը մգացավ, իսկ այն մասը ,որի վրա կիտրոնի հյութն էինք քամել ,մնաց անփոփոխ, սպիտակ մասը պահպանվեց: Պատմենք փոքրիկին ,որ խնձորը շատ օգտակար է ,նրա մեջ երկաթ կա,որն անզեն աչքով անտեսանելի է:

Եփած ձուն

Եփած ձուն հեշտությամբ պտտվում է սեղանի վրա , իսկ հում ձուն դժվարությամբ է պտտվում ,կարելի է ասել չի էլ շարժվում հարթ տարածության վրա: Պատճառն այն է , որ հում ձվի մեջ դեղնուցն ու սպիտակուցը շարժվում են , խանգարելով , չթողնելով ձվին պտտվել: Եփած ձվի պինդ պարունակությունը թույլ է տալիս նրան   պտտվել , հեշտությամբ շարժվել:

Կարտոֆիլ

Պատրաստենք յոդի թույլ լուծույթ: Այդ լուծույթը կաթեցնենք մի կտոր հում կարտոֆիլի վրա կամ մի բուռ ալյուրի վրա, դեռ չհասած խնձորի վրա: Անմիջապես կառաջանա մուգ  կապույտ գույն:Այդ գույնի առաջացումը վկայում է այն մասին, որ այդ նյութերում կա օսլա/ крахмал

Այդ լուծույթը կաթեցնենք մի կտոր լավ  հասած խնձորի վրա: Կտեսնենք, որ հասած խնձորում այլևս օսլա չկա :Բայց նրանում շաքար կա:Ուրեմն երբ պտուղը հասնում է ,տեղի է ունենում հետևյալ քիմիական ռեակցիան` օսլան  վերածվում  է  շաքարի:

Վազվզող փայտիկները

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ/ ատամ մաքրող փայտիկներ/մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ

Փայտիկները դասավորում

ենք ջրով լի թասի մեր/ ճառագայթների նման/

Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը`փայտիկները  կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ:Հետո գդալով ջրից  հանենք շաքարի կտորը : Կաթուցիչով /пипеткой /ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:

Փչվող փուչիկը

Փորձի համար անհրաժեշտ է 1 հատ կիտրոն, 3 ճաշի գդալ քացախ, 1,5ճաշի գդալ ջուր, 1թեյի գդալ սոդա,փուչիկ, լիմոնադի դատարկ շիշ:

Շշի մեջ լցնում ենք ջուր և 1 թեյի գդալ սոդա:

Առանձին բաժակում կիտրոնի հյութը խառնում նեք քացախի հետ և դա լցնում շշի մեջ:

Տեղի է ունենում բուռն  ռեակցիա:

Արագ փուչիկը հագցնում ենք շշի վրա  և այն փչվում է:

 Ինչպես նամակ գրենք

Կիտրոնը քամենք բաժակի մեջ, կտանանք կիտրոնահյութ:Վրան ավելացնենք  նույն քանակությամբ ջուր: Բամբակով փայտիկը թաթախենք ստացված խառնուրդի մեջ և թղթի վրա մի քանի  բառ գրենք: Երբ գրածը չորոնա, թուղթը տաքացնենքէլեկտրական լամպի տակ: Թղթի վրա կերևան մեր գրած բառերը:

Վազվզող փայտիկները

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ/ ատամ մաքրող փայտիկներ/մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ

Փայտիկները դասավորում

ենք ջրով լի թասի մեր/ ճառագայթների նման/

Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը`փայտիկները  կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ:

Հետո գդալով ջրից  հանենք շաքարի կտորը : Կաթուցիչով /пипеткой /ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:

Կարող է սառը ջուրը եռալ

Թաշկինակը թրջենք, հետո քամենք: Բաժակի մեջ ջուր լցնենք: Բաժակի երեսը թաշկինակով  ծածկենք, փակենք բարակ ռեզինով/դեղատանը այդպիսի ռեզիններ վաճառում են>>: Թաշկինակի կենտրոնը մատով հրենք այնպես, որ այն 2-3 սմ. ընկղմվի ջրի մեջ:Բաժակը շրջենք : Մի ձեռքով այն բռնենք, մյուս ձեռքով խփենք բաժակի հատակին : Ջուրը կսկսի <<եռալ>>:

Ինչպես փափկեցնենք հավի ոսկորները

Հավի ոսկորները կարող ենք այնպես փափկեցնել.որ դրանք կարողանանք ծռել: Մաքուր հավի ոսկորը դնենք քացախով բանկայի մեջ :Այնպես դնենք, որ քացախաջուրը ոսկորը ամբողջությամբ ծածկի :Թողնենք 7 օր: Ոսկորը կփափկի այնպես, որ կարելի է այն  քարկապ անել:

 Հրաբուխ

Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին,սոդա,քացախ, ներկանյութ կամ սննդային ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ, աման լվացող հեղուկ:

Պլաստիլինը շրջանաձև ծեփենք ,տափակեցնենք ու դնենք ստվարաթղթի վրա, լավ կպցնենք, ամրացնենք ստվարաթղթին: Կողքերից  ծեփենք պատեր, ամբողջը կնմանվի փոսի:ԿԱմ կարող ենք վերցնել  փոքր աման, բաժակ և այն պատել պլաստիլինով :

Պատրաստենք <<լավան>>: Վերցնենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ ,մի քիչ ներկանյութ և 1 ճաշի գդալ սոդա : : Այդ ամենը խառնենք:Այդ խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և վրան ավելացնում  քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/

Սկսվում է բուռն  ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում  գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:

կամ կարող ենք այսպես անել .նախ առաջինը լացնում ենք 1 ճաշի գդալ սոդա,հետո ավելացնում ենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ և ներկանյութ: Վերջում այդ ամենի վրա լցնում ենք քացախ/ 40-45 մլ/ և սկսվում է իսկական հրաբուխ:

Ջուրը և մենք

Բաժակի մեջ ջուր լցրու և ուշադիր նայիր.

Ջուրը գույն ունի՞

Կարելի՞ է ջրի միջով տեսնել առարկաներ

Փորձի’ր հոտ քաշել ջրից

Փորձը կատարելուց հետո  ընդգծիր ճիշտ պատասխանները

1. Ջուրը .

գունավոր է. անգույն ,սպիտակ, դեղին

2. Համ ունի  ՞

Այո, ոչ

3 Հոտ ունի ՞

Այո , ոչ

Որպեսզի իմանաս  ջուրը կարող է  իր գույնը փոխել  ,թե ոչ, կատարիր հետևյալ փորձը.:

Վերցնենք 2 բաժակ ջուր և  марганцовка. зелёнка, որից  մեկական կաթիլ կաթուցիչով կաթացրու մի  բաժակի մեջ, իսկ մյուս  բաժակի մեջ ` շատ քիչ մարգանցովկա

Ուշադիր նայիր ,թե ի՞նչ տեղի ունեցավ  ջրի հետ;

Ջուրը փոխե՞ց  իր գույնը, թե `ոչ

Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել

Նշի’ր փորձի ընթացքը, գրանցի’ր արդյունքները

Ինչ ես կարծում ,ջուրը կփոխի՞ իր գույնը , եթե նրա մեջ ավելացնես մուրաբա: Անպայման փորձիր ու կտեսնես, թե  ինչ կլինի:

Իսկ հիմա հորինիր հանելուկներ ջրի մասին  և թող  ընկերներդ   գուշակեն:Փորձիր հորինել նաև ասացվածքներ ջրի մասին

Կախված   ձուն

Անհրաժեշտ    նյութեր.

  • մեծապակե
  • բանկա, ձու,
  • ջուր
  • թեյիգդալ
  • աղ

Փորձի նկարագրությունը

1Բանկայի կեսը լցնենք   ջրով:Հում ձուն   իջեցնենք    բանկայիմեջ: Այն   անմիջապես     կսուզվի:

2 Այնուհետև  հանենքձուն:

3. Ավելացնենք   ջրի    մեջ 2 թեյի   գդալ  աղ  և   լավ      խառնենք:

4.Նույն ձուն դնենք   աղով  լի    բանկայի   մեջ   և      հետևենք: Քանի   որ   ջրի  մեջ   բավականին  աղ   կա,ձուն   կկախվի   ջրից ,կբարձրանա վեր :

Ցատկող   ձուն

Անհրաժեշտնյութեր.

  • Ձու
  • Ջուր
  • Քացախ
  • թաս
  • լապտերիկ

1.Հում ձուն   դնենք   ջրով  լի    բաժակի   մեջ  և    թողնենք  մի   քանի      ժամ:Կտեսնենք , որ  ջրում   գտնվող  ձվի   հետ  ոչինչ  չի   պատահել:

Մի ուրիշ  հում   ձու    դնենք  քացախով  լի  կես    լիտր  անոց բանկայի  մեջ  :Բանկան փակենք կափարիչով  և  թողնենք  1 օր:  Հետո   նայենք , տեսնենք , թե ինչ է  տեղի ունեցել:   Ձուն ,որը գտնվել էր քացախաջրում                                   փոխվել   էր` նրա     կճեպը դարձել էր  փափուկ և առաձգական:Այդ   ձվի   կճեպը , եթե    շոշափես ,  կհիշեցնի ռեզինե   գնդակի:

Մեկ ուրիշ   տարբերակ

Հանիր ձուն   քացախից , պահիր   թասի  վրա որոշ    բարձրության   վրա :

Ձուն   բացթող: Կարծում             ես      այնկջարդվի: Փորձիր  և     կտեսնես , որայն<<վերկցատկի>>, չի  ջարդվի  : Քացախի մեջ գտնվող ձվի կճեպը ենթարկվում է զանազան  փոփոխությունների,   սկզբից փափկում է , իսկ հետո ասես անհետանումէ :

Վառվողշաքարը

  • Անհրաժեշտնյութեր
  • ` մեկ հատշաքար
  • Օղի  կամ  սպիրտ
  • ափսե
  • լուցկի

Փորձի նկարագրությունը

Նախ շաքարը դիր ափսեի մեջ և փորձի ր այն   վառել  լուցկու  միջոցով: Կտեսնես, որ     ոչինչ չի ստացվի : Շաքարը

թ րջենք սպիրտով և  նորից այն        վառենք: Սպրիտ ը      բոցավառվում       է և        շաքարը         սկսում     է            վառվել

Նարինջները

Վերցրեք 2 հատ: Դրանցից մեկը դրեք ջրով լի ամանի  մեջ: Այդ նարինջը կսկսի լողալ   ջրում:Այն չիսուզվի:Երկրորդ նարինջը մաքրենք կեղևից և  դնենք ջրով լի  ամանի         մեջ: Այն  անմիջապես   կսուզվի:

Գույները կաթի մեջ

Անհրաժեշտ նյութեր

  • Կաթ
  • Սննդային ներկանյութեր
  • Աման լվացող հեղուկ
  • Բամբակե փայտիկներ
  • Խար աման կամ ափսե

Խորը ամանի մեջ կաթ լցրու :

.Կաթով ամանի մեջ լցրու մի քանի կաթիլ սննդային ներկանյութ/ տարբեր գույների /: Աշխատեք ամանը տեղից չշարժել :Հետո վերցնում ենք աման լվացող հեղուկ :Բամբակե փայտիկը թաթախում ենք աման լվացող հեղուկի մեջ : Թաթախված փայտիկը զգուշությամբ դնում են կաթով ամանի կենտրոնում :Կտեսնեք ,որ կաթը սկսում է շարժվել ,իսկ գույները / ներկանյութերի/ խառնվում են իրար :

Փոքրիկ շատրվան

Անհրաժեշտնյութեր.

  • Թափանցիկ շիշ
  • Խցան
  • Հյութի ձողիկ
  • ջուր

 

Փորձի նկարագրությունը

Վերցրու շիշը ,նրա մեջ կիսով չափ ջուր լցրու, հետո խցանի վրա անցք բաց արա և հյութի ձողիկը մտցրու խցանի մեջ: Շիշը փակիր խցանով:Այնպես արա, որ ձողիկի մի մասը գտնվի խցանից դուրս , իսկ մյուս մասը հասնի շշի հատակին :Հետո ձողիկի դրսի ծայրից փչիր որքան որ ներում է ուժդ:Փչած օդը ձողիկի միջով մտնում է շշի մեջ:Օդը պղպղջակների տեսքով կսկսի բարձրանալ ջրից:Հետո դադարեցրու փչելը և կտեսնենս ,թե ինչպես է ջուրը դուրս ցայտում ձողիկից ,կարծես փոքր շատրվան լինի:

   Պարող բրնձի     հատիկները

Անհրաժեշտ      նյութեր.

  • Սառըգարեջրիբանկա/թիթեղյա/
  •  1 հատ    բաժակ/ ապակե/
  • 6 հատբրնձիհատիկ

Փորձի նկարագրությունը

Գարեջուրը լցրու բաժակի մեջ: Բրձի հատիկները լցրու գարեջրով   լի   բաժակի մեջ:Մի քանի րոպե սպասիր  և կտեսնենս որ  հատիկները կսկսեն  անընդհատ շարժման մեջ  գտնվել     և <<չեն ուզի    պառկեն քնելու>>:

  Վազող փայտիկները

Անհրաժեշտ նյութեր

թաս  ջրով

8 հատ ատամ մաքրող  փայտիկներ

կաթուցիչ/пипетка/

շաքարի   1    կտոր

աման    լվալու հեղուկ

Փորձի նկարագրությունը

Ջրով լի թասի մեջ դասավորում ենք փայտիկները/ ճառագայթաձև /

Թասիկենտրոնում  զգուշությամբ դնում ենք շաքարի կտորը .  փայտիկները  սկսկում կամաց- կամաց հավաքվել  թասի   կենտրոնում

Հետո  գդալով  հանում ենք շաքարի կտորը  և թասի կենտրոն կաթուցիչով կաթեցնում ենք  մի քանի կաթիլ աման  լվալու հեղուկ.     փայտիկները  կցրվեն

Փուչիկը

Անհրաժեշտ նյութեր

փուչիկ

ջուր  ապակե բանկա 3 լիտրանոց

Փորձի նկարագրությունը

Փուչիկի մեջ այնքան ջուր ենք   լցնում  ,որ փուչիկը չկարողանա ներթափանցել   3 լիտրանոց բանկայի մեջ : /փուչիկը շատ չփչել /Թեյնիկում եռացնում ենք ջուրը : Եռացրած ջուրը լցնում ենք 3 լիտրանոց բանկայի մեջ և  լավ խառնում , որ  բանկայի պատերը տաքանան ջրից:  Այն բանից հետո ,երբ բանկայի պատերը տաքանում են եռացրած ջրից, ջուրը  թափում ենք :Փուչիկը տեղավորում ենք բանկայի բերանին:Հետևում ենք, թե ինչպես փուչիկը ինքնուրույն ներթափանցում է  բանկայի մեջ :

      Կրակ

Անհրաժեշտ նյութեր

  • գլիցերին
  • մարգանցովկա/перманганат калия /
  • անձեռոցիկ
  • ափսե

Փորձի նկարագրությունը

Անձեռոցիկի վրա  լցնում ենք մարգանցովկան: Հետո վրան լցնում ենք գլիցերին : Ծալում ենք անձեռոցիկը և սպասում :Տեսնում ենք, որ անձեռոցիկը վառվում է:

Վերցնենք վրձին, գրչածայր կամ ականջ մաքրելու համար փայտիկ:  Դրանցից մեկը թաթախենք կաթի, քացախի կամ կիտրոնաջրի մեջ / ընտրեք մեկը/ : Սպիտակ թղթի վրա գրենք մի  քանի բառ կամ մի նկար նկարենք :Անպայման թողնենք ,որ թուղթը չորանա  : Միացնենք սեղանի լամպը ,թուղթը լամպի տակ պահելով տաքացնենք: Թուղթը լամպի տակ պահելով կտեսնենք ,որ անտեսանելին դառնում է տեսանելի: Տառերը կմգանան  և գաղտնի նամակը կլինի կարդալ:

Կիտրոնը                             

Կիտրոնը քամենք բաժակի մեջ, կտանանք կիտրոնահյութ:Վրան ավելացնենք  նույն քանակությամբ ջուր: Բամբակով փայտիկը թաթախենք ստացված խառնուրդի մեջ և թղթի վրա մի քանի  բառ գրենք: Երբ գրածը չորոնա, թուղթը տաքացնենքէլեկտրական լամպի տակ: Թղթի վրա կերևան մեր գրած բառերը:

Կարող է սառը ջուրը եռալ

Թաշկինակը թրջենք, հետո քամենք: Բաժակի մեջ ջուր լցնենք: Բաժակի երեսը թաշկինակով  ծածկենք, փակենք բարակ ռեզինով/դեղատանը այդպիսի ռեզիններ վաճառում են>>: Թաշկինակի կենտրոնը մատով հրենք այնպես, որ այն 2-3 սմ. ընկղմվի ջրի մեջ:Բաժակը շրջենք : Մի ձեռքով այն բռնենք, մյուս ձեռքով խփենք բաժակի հատակին : Ջուրը կսկսի <<եռալ>>:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s