Ուսումնական ճամփորդություն Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջն դպրոց

Նպատակը— Իրականացնել կրթական փոխանակման, համագործակցային ծրագրեր  Ոսկեհատի  դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ: Ծրագիրը համագործակցային է, կիրականացվի Հարավային դպրոցի երկարօրյա ուսուցմամբ սովորող տարատարիք սովորողների հետ՝Կիմա Ստեփանյանի խմբի․ խմբի անդամները կլինեն մարզական խաղերի խաղավարներ, տեխնոլոգիական գործունեության  ընթացքում սովորողներին ուղղորդողներ։

Մասնակիցներ-1 դասարանցիներ

Տևողությունը՝ Նախապատրաստական աշխատանքներ-դեկտեմբերի 18-22

Այցելություն դպրոց՝հունվարի 23

Ընթացքը: Ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով:

1) Ծրագրի նախապատրաստական փուլում կրթահամալիրի հյուսիսի 1-ին դասարանցիները իրենց ձեռքերով կպատրաստեն խաղալիքներ, որոնք կվաճառեն Ամանորի ծեսի ժամանակ, ստացված հասույթով հունվարին կգնենք քաղցրավենիք՝հյուրասիրելու   Ոսկեհատի 1-ին դասարանի սովորողներին՝նախատեսվող տեխնոլոգիական և մարզական գործունեության ընթացքում:

2) Ծրագրի իրականացման առաջին հատվածում 1-ին դասարանցիները մարզական խաղեր կունենան Ոսկեհատի դպրոցի 1-ին դասարանցիների հետ:

3)Մարզական խաղերից հետո սեբաստացիներն իրենց տեխնոլոգիական հմտությունները կփոխանցեն Ոսկեհատի դպրոցի սովորողներին:

Ծրագրի արդյունքում կստեղծվեն տեսանյութեր, լուսանկարների շարքեր, նոր կապեր:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s