Հոգու ձայնը

Լավ երգելու համար պիտի հոգիդ երգի, թե չէ ձայն ունենալ-չունենալը հարաբերական է։ Այսպես էի մտածում դեռ տարիներ առաջ, երբ ուսուցիչս ասաց՝մի երգիր, ձայն չունես, նոր էի մտել դպրոց ու․․չերգեցի։ Հետո մեծացա մի քիչ ու տանն էլ անկյուն չմնաց, որ ձայնս չլսվեր։ Միայն մանկավարժական գործունեության ընթացքում հաղթահարեցի մանկության բարդույթս. աշակերտներս սիրում էին, որ երգում էի, աջակցում էին, ավելացան ընկերներս, ճամփորդությունները, խարույկներն ու մեծ ցանկությունը։
Եկա «Սեբաստացի»։ Դեռևս երեք ամիս առաջ մտածում էի, որ ուզում եմ երգչախմբի անդամ լինել, փորձել, զարգացնել, լրացնել չունեցած երաժշտական կրթության բացը, լինել մի քիչ ավելի պրոֆեսիոնալ, տեղեկացված։ Այդ հնարավորություն տվողն այստեղ պարոն Թոփիկյանն էր։ Հիացա. այդքան սրտացավություն, նվիրում, ջանք, որ գործադրում է Մաեստրոն, աննկարագրելի է։ Երեք ամսում դեռ երեք անգամ ճիշտ չեմ երգել)), մանկավարժի հիվանդություն ձայնալարերը, ոչ այնքան սուր երաժշտական լսողությունը չեն թողնում դեռ, բայց փորձում եմ։
Հաղթահարելու համար կարևոր նախապայմանը կա. ընտանիքի անդամի պես աջակցում են, ուղղություն ցույց տալիս։
Երգող, ճիշտ երգող ուսուցիչներ, այո՛, նրանք գոյություն ունեն։ Նախանձելի միջավայր է, իսկ երբ գիտակցում ես՝ դու էլ ես արդեն այդ միջավայրի մասնիկ, ուղղակի սկսում ես փնտրել իրականության ու վերացականի սահմանագիծը, որ չկորցնես իրականության զգացողությունը։ Ես այստեղ եմ․․․

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s